Հիմք ընդունելով Էդիկ Աբրահամյանի 17.07.2025թ. N 9271՝ անշարժ գույքի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնք, Բազմաղբյուր բնակավայր, 3-րդ փողոց, 18 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանվող մասերին տալ հետևյալ հասցեները՝
Առանձնացվող հատված 1՝ /ծածկագիր` 02-024-0028-0010-ից, 0,23665 հա/ տալ 18 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Բազմաղբյուր բնակավայր, 3-րդ փողոց, 18 բնակելի տուն:
Առանձնացվող հատված 2՝ /ծածկագիր` 02-024-0028-0010-ից, 0,00705 հա/ տալ 2/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Բազմաղբյուր բնակավայր, 4-րդ փողոց, 2/1 հողամաս:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: