| Հիմք ընդունելով Վիգեն Եսայանի 20.08.2019թ. N 1168 և Արմեն Գյուլզադյանի 21.08.2019թ. N 1173 դիմումները, համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481,76-80 հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի 21-րդ ենթակետի դրույթներով, Աշտարակ համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան, համայնքի ավագանին` Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է. 1.Թույլատրել Աշտարակ քաղաքի Արցախի փողոց, N 8 բնակելի շենքի հարևանությամբ գտնվող, 139-001 ծածկագրից 20քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ավտոտնակ կառուցելու համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Արմեն Գյուլզադյանին տրամադրելու 20 տարի ժամկետով` տարեկան 15 000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ վճարով: 2.Թույլատրել Աշտարակ քաղաքի Գեղազնիկի փողոց, N 6 հասցեին կից, 106-001 ծածկագրից 11 քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը սեփականության իրավունքով պատկանող առևտրի սրահի ընդլայնման համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Վիգեն Եսայանին տրամադրելու 10 տարի ժամկետով` տարեկան 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ վճարով:      3.Համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողամասեր կառուցապատման իրավունքով /մրցույթ/ տրամադրել և հաստատել տարեկան վճարի մեկնարկային գին` համաձայն հավելված 1-ի:                          հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթ                                                 Հավելված 1   
| Լոտ | Անվանումը | Գտնվելու վայրը | Ծածկագիրը | Մակերեսը /քմ/ | Նպատակային նշանակությունը | Հողատեսքը | Գործառնական նշանակությունը | 1քմ-ի տարեկան վճարի մեկնարկային գինբ դրամ | Սահմանափակումներ |  
|   |   |   |   |   |   |   |   |   |   |  
| 1 | հողամաս | ՌՖԷԻ Գիտավան  | 778-001-01-ից | 24 | բնակավայրերի |   | ընդհանուր օգտագործման | 50 |   |  |