Հիմք ընդունելով համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի եզրակացությունն ու քննարկման արդյունքները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, համաձայնություն տալ Սիսակյան փողոցի N25 հասցեում գտնվող շենքի դիմացի` իրենից վտանգ ներկայացնող ծառը կտրելու: |