Հիմք ընդունելով Հովհաննես Յուղունյանի 05.06.2025թ. N 7042՝ բնակելի կառուցապատման հողամասը վերահասցեավորելու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Վերահասցեավորել Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայր, 2-րդ փողոց, N 8/1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 07-050-0026-0001, 0,1034 հա/ և նոր հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Նոր Երզնկա բնակավայր, 2-րդ փողոց, հողամաս N 2։
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: