Հիմք ընդունելով Գոռ Մարտիրոսյանի 04.08.2022թ. N 3748` բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին /ծածկագիր` 02-008-0065-0006-ից, 0.1163 հա/ տալ 13/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Աղձք բնակավայր, 20-րդ փողոց, հողամաս N 13/1:
Հողամասի մնացած մասի /0.11630 հա/ հասցեն թողնել նույնը՝
- Աշտարակ համայնք, Աղձք բնակավայր, 20-րդ փողոց, հողամաս N 13:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ս. Թումասյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: