Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 449
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 հունիսի 2025 թ.

ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Անդրանիկ Հայրապետյանի 04.03.2024թ. N 2517 դիմումը, Անդրանիկ Հայրապետյանի ընտանիքին պատկանող Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրում, ըստ կադաստրային քարտեզի 02-058-0076-0007 ծացկագրի 0,14185 հա տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ իր ընտանիքի սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը կառուցված չե ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Ճանաչել Անդրանիկ Նագուշի Հայրապետյանի / ծնվ 29.04.1965թ./, Բավական Աշոտի Միրզոյանի/ ծնվ 29.10.1969թ./ և Մանուկ Անդրանիկի Հայրապետյանի / ծնվ 02.01.1990թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-058-0076-0007 ծածկագրում մինչև 2001թ. կառուցված 187,51քմ բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ:

2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /ժ/պ Վ. Վարդանյան և Ա. Արամյան /

Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Բազմասեր Խաչատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner