Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Աշտարակ համայնքի ավագանու 20.09.2022թ. N 146-Ա որոշման 1-ին կետում կատարել լրացում և շարադրել նոր խմբագրությամբ:
<<1. Հաստատել Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 02-087-0299-0001 ծածկագրով 1,5հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների հողեր նպատակային նշանակության հողամասի /պատմական և մշակութային/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխությունը՝ հողամասի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքը գրանցելու համար:>>
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |