Հիմք ընդունելով Վ. Շահազիզյանի 23.05.2018թ. N 564 դիմումը,համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի 21-րդ ենթակետի դրույթներով, համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Թույլատրել Աշտարակ քաղաքի Երևանյան փողոց, N10 հասցեում գտնվող բնակելի տան Երևանյան փողոցին հարող ճակատի վերակառուցման և մուտքի կազմակերպման համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Վազգեն Շահազիզյանին Երևանյան փողոց N10 բնակելի տանը կից՝ 093-002 ծածկագրից 11քմ հողամասը տրամադրելու 20 տարի ժամկետով` տարեկան 11000 /տասնմեկ հազար/ ՀՀ դրամ վճարով: |