Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 25.07.2023թ. N 111-Ա որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 67-70 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ Հ. Թադեվոսյանը 18.09.2023թ. հայտ է ներկայացրել աճուրդային հանձնաժողովին՝ 02-028-0041-0092 ծածկագրով 0.16988 հա հողամասը ձեռք բերելու համար և համաձայն աճուրդային հանձնաժողովի 26.09.2023թ. N 14 արձանագրության ճանաչվել է հաղթող, նկատի ունենալով, որ նշված հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի 11-րդ փողոց N 29 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական N 19072023-02-0005 տրվ. 19.07.2023թ./ 0.16988 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ Համլետ Արարատի Թադեվոսյանի / անձ՝ 014947949 տրվ. 18.05.2023թ. 029 / հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.Հողամասի վաճառքի գինը կազմում է 4905285 / չորս միլիոն ինն հարյուր հինգ հազար երկու հարյուր ութսունհինգ / ՀՀ դրամ:
3.Քաղաքաշինական գործունեություն սկսել` տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ս. Թումասյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: