Հիմք ընդունելով Արմեն Համբարձումյանի 05.03.2026թ. N 2962՝ տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Արա-2 թաղամասում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-001-0412-0013, 0,061 հա/ տալ 59 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Արա-2 թաղամասի 3-րդ փողոց, հողամաս N 59:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: