Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 12
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՋԱՆ, ԱՂՁՔ ԵՎ ՓԱՐՊԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի N 599որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 24.02.2022թ. N 18, N 19 և 03.03.2022թ. N 23 դրական եզրակացությունները` Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրի 02-109-0216-0021 ծածկագրով 0,10731հա, Աղձք բնակավայրի 02-008-0102-0054 ծածկագրից 0,4425հա և Փարպի բնակավայրի հողերից 0,11271հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության բնակելի և հասարակական կառուցապատման փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17 կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Հաստատել Աշտարակ համայնքի Ուջան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-109-0216-0021 ծածկագրով 0,10731հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /0,03949հա - վարելահող և 0,06782հա – պտղատու այգի/  նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը՝ ինքնակամ կառուցված սննդի կետն օրինականացնելու  նպատակով:

 2. Հաստատել Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-008-0102-0054 ծածկագրով 0,9647հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից0,4425հա /0,0685հա – վարելահող և 0,374հա – արոտավայր/ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը՝ հանդիսությունների սրահ կառուցելու նպատակով:

3. Հաստատել Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող  գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,11271հա հողամասի /այդ թվում՝ 02-110-0153-0046 ծածկագրով 0,0429հա արոտավայր, 02-110-0153-0058 ծածկագրով 0,02865հա արոտավայր և 0,00645հա այլ հողեր, 02-110-0153-0062 ծածկագրով 0,03172հա արոտավայր և 0,00299հա այլ հողեր/  նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը՝ <<ԷԿՈ ԳԱՐԴԵՆՍ>> ծրագրի շրջանակում բնակելի տներ կառուցելու նպատակով:

 4. 1, 2, 3 կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով ներառել համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner