Հիմք ընդունելով Վրույր Մկրտչյանի 17.11.2025թ. N 16520՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-028-0070-0044, 0,202 հա/ տալ 59 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 18-րդ փողոց, բնակելի տուն N 59:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: