Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրում գտնվող, 02-110-0078-0032-ից ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ գործառնական նշանակության հողամասից 0.0320 հա հողամասի գործառնական նշանակությունը, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման:
2. 02-110-0078-0032-ից ծածկագրով 0.0320 հա հողամասի հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Փարպի բնակավայր, Դ․ Տեր-Մկրտչյան 3-րդ փողոց, հողամաս N 5/1:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: