Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 230
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 4
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ <<ԱԳԱՐԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ>>,<<ԱՐՈՒՃԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ>>, ԱՍՅԱ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՈՇ ԲՈՒԺԱՄԲՈՒԼԱՏՈՐԱ, <<ՈՒՋԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ>>, <<ԿԱՐԲԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ>>, <<ՕՇԱԿԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ>> , <<ՈՍԿԵՎԱԶԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԱ>>, <<ՓԱՐՊԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԱ>>, <<ՍԱՍՈՒՆԻԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ <<ԱՇՏԱՐԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ <<ԱՇՏԱՐԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 81-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 63-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 1-ին մասով և <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> օրենքի 9-րդ հոդվածի, 14-րդ հոդվածի 2-րդ մասի <<ը>> կետով և 24-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի <<Ագարակի բժշկական ամբուլատորիա>>, <<Արուճի բժշկական ամբուլատորիա>>, Ասյա Մարկոսյանի անվան Կոշ բուժամբուլատորա, <<Ուջանի բժշկական ամբուլատորիա>>, <<Կարբիի բժշկական ամբուլատորիա>>, <<Օշականի բժշկական ամբուլատորիա>>, <<Ոսկեվազի բժշկական ամբուլատորա>>, <<Փարպիի բժշկական ամբուլատորա>>, <<Սասունիկի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների համապատասխան դրույթները, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1․ <<Ագարակի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 56․215․841094), <<Արուճի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 56․215․841422), Ասյա Մարկոսյանի անվան Կոշ բուժամբուլատորա համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 56․215․840782), <<Ուջանի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 56․215․841122), <<Կարբիի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 56․215․841072), <<Օշականի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 56․215․841635), <<Ոսկեվազի բժշկական ամբուլատորա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 56․215․840234), <<Փարպիի բժշկական ամբուլատորա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 56․215․841056), <<Սասունիկի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 56․215․840678) միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի <<Աշտարակի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։

2․ Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի <<Ագարակի բժշկական ամբուլատորիա>>, <<Արուճի բժշկական ամբուլատորիա>>, Ասյա Մարկոսյանի անվան Կոշ բուժամբուլատորա, <<Ուջանի բժշկական ամբուլատորիա>>, <<Կարբիի բժշկական ամբուլատորիա>>, <<Օշականի բժշկական ամբուլատորիա>>, <<Ոսկեվազի բժշկական ամբուլատորա>>, <<Փարպիի բժշկական ամբուլատորա>>, <<Սասունիկի բժշկական ամբուլատորիա համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի <<Աշտարակի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն է և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան.

2) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի <<Աշտարակի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան համայնքի բնակչության բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացումն է.

3) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի <<Աշտարակի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են՝

ա. Բնակչության առողջության պահպանումը և բարելավումը

բ. Առողջ ապրելակերպի քարոզչությունը

գ. Հիվանդությունների կանխարգելումը

դ․ Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը

4․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի <<Աշտարակի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված մարմինը Աշտարակ համայնքի ղեկավարն է՝ հետևյալ լիազորություններով՝

ա. Կազմակերպության կանոնադրությամբ և օրենքով սահմանված կարգով իրականացնում է կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ըստ անհրաժեշտության՝ հանդես է գալիս հիմնադրի անունից.

բ. Վերահսկողություն է իրականացնում կազմակերպության գործունեության նկատմամբ.

գ. Կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

դ. Լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում դրա գործունեության վերստուգման արդյունքները.

ե. Վերահսկողություն է իրականացնում կազմակերպության ամրացված համայնքային սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ.

զ. Հիմնադրի որոշմամբ՝ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

է. Հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

ը. Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

3. Աշտարակ hամայնքի ղեկավարին՝

1) Սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի <<Աշտարակի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի կազմը, արժեքը, հաստատել միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտերը։

2) Սույն կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքները կատարելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել միաձուլվող կազմակերպությունների գործունեության դադարման և միաձուլման արդյունքում ստեղծվող Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի <<Աշտարակի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը, գույքի հանձման և ընդունման աշխատանքները, հաստատել գույքի հանձնման-ընդունման ակտերը։

4․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի <<Աշտարակի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։

5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(85.57 Կբ) Հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner