Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ և 102-րդ հոդվածի 4-րդ կետերի պահանջներով, Աշտարակ  համայնքի ավագանին` 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է. 1.Համայնքային սեփականություն հանդիսացող գրքերն անվճար, անհատույց սեփականության իրավունքով տրամադրել դպրոցներին: 
2.Ըստ անհրաժեշտության իրականացնել համայնքային սեփականություն հանդիսացող գրքերի փորձաքննություն և դրանց արդյունքների հիման վրա ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարումը: 
3.Փորձաքննության արդյունքում ոչ պիտանի ճանաչված գրքերը հանձնել վերամշակման /մակուլատուրա/ կամ խոտանման: 
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: 
   |