Հիմք ընդունելով Աստղիկ Պետոյանի 14.06.2024թ. N 6692 դիմումը, Աշտարակի գույքագրման բյուրոյի կողմից 15.01.1997թ. տրված սեփականության վկայագիրը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ կադաստրի կոմիտեի, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դրական դիրքորոշումները և լիցենզավորված կազմակերպության կողմից կատարված փաստացի օգտագործվող 02-001-0177-0004 և 12-001-0177-0007 ծածկագրերից 0,00257հա հողամասի և ավտոտնակի չափագրությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3) ենթակետի, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն և 29.12.2011թ. N 1920-Ն որոշումների պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավտոտնակի պահպանման և սպասարկման համար հատկացվել է հողամաս, սակայն հողհատկացման հիմքերը չեն պահպանվել, ինչպես նաև վերը նշված 0,00257հա մակերեսով հողամասը չի հակասում ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Խ. Աբովյան փողոցի N 31 շենքի բակում գտնվող, 02-001-0177-0007 կադաստրային ծածկագրից 0,00154հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը՝ առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության, համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման:
2.Վերականգնել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Խ. Աբովյան փողոցի N 31 շենքի բակում գտնվող, 02-001-0177-0004 և 02-001-0177-0007 կադաստրային ծածկագրերից Աստղիկ Աբրահամի Պետոյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված 0,00257հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը՝ հողամասի կադաստրային արժեքը՝ 270 205 /երկու հարյուր յոթանասուն հազար երկու հարյուր հինգ/ ՀՀ դրամ վճարելու պայմանով:
2. Երկրորդ կետում նշված ավտոտնակի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Խ. Աբովյան փողոց, ավտոտնակ N 31/------:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: