Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 11.05.2022թ. N 61-Ա որոշումը և ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 11.05.2022թ. N 58 դրական եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի 1) ենթակետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն և 29.12.2011թ. N 1918-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-110-0153-0051/, քաղաքացու սեփականություն հանդիսացող 0,0366հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ բնակելի տան կառուցման նպատակով համարել փոփոխված որպես բնակավայրերի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման: Հողամասի սեփականատերը համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 1 054 355 /մեկ միլիոն հիսունչորս հազար երեք հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամ:
2. Առաջին կետում նշված 0,0366հա հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Փարպի բնակավայր, Աշտարակ-Գյումրի խճուղի, հողամաս N 1/19:
3. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:
4. Քաղաքաշինության և հողաշինութան բաժնին /Ն․ Մուրադյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: