Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ է. 1. Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրում գտնվող թաղամասին տալ 22 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Արտաշավան բնակավայր, 22-րդ թաղամաս:
2. Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի 1-ին փողոցից սկիզբ առնող փակուղուն տալ 11 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Կոշ բնակավայր, 1-ին փողոց, 11-րդ փակուղի:
3. Արտաշավան և Կոշ բնակավայրերի քարտեզներում կատարել համապատասխան լրացումներ և ներկայացնել ՀՀ կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանում:
|