Հիմք ընդունելով Հովհաննես Խանչալյանի 08.04.2025թ. N4075 դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի և 24-րդ կետի պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքի, Մուղնի 5-րդ թաղամաս, 17/2 հասցեում գտնվող, 02-001-0311-0041 ծածկագրից, 0․01770 հա մակերեսով բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության, համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման: