Հիմք ընդունելով Ալիս Գասպարյանի լիազորված անձ՝ Էդիկ Մկրտչյանի 01.10.2024թ. N 11097՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ, Օհանավան բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-112-0291-0015/ տալ 64 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Օհանավան բնակավայր , Արա-Լեռ թաղամասի 30-րդ փողոց, N 64 հողամաս:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: