Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Աորոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 02.03.2023թ. N 2/փ-47 և 20.03.2023թ. N 2/փ-62 դրական եզրակացությունները, ղեկավարվելովՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին`
ՈՐՈՇՈՒՄ Է. 1. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակքաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-001-0440-0092 ծածկագրով 0,0629հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակությանարոտավայրի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
2. Հաստատել Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-024-0025-0012ծածկագրով 0,00848հա էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման փոփոխությունը:
3. Բոլոր կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում և Աշտարակ, Բազմաղբյուր բնակավայրերի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում:
|