Հիմք ընդունելով Արմեն Անթանյանի 05.03.2024թ. թիվ 2631 դիմումը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համաձայնություն տալ Արմեն Անթանյանին սեփականության իրավունքով պատկանող GAZ մակնիշի 36 UC 927 հաշվառման համարանիշի /տիպարը՝ VS-22.02 /GAZ-3307// ավտոաշտարակն Աշտարակ համայնքին նվիրելու առաջարկությանը:
2. Վերը նշված ավտոաշտարակի ձևակերպման ծախսերը կատարել համայնքի բյուջեի հաշվին:
3. Նշված գործընթացն ավարտելուց հետո ավտոաշտարակն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Բարեկարգում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Սույն որոշումից բխող հետագա իրավական ակտերի ընդունումը վերապահել Աշտարակ համայնքի ղեկավարին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: