Հիմք ընդունելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Աշտարակ համայնքի տարածքում կանաչապատման և բարեկարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել <<Աշտարակի կանաչապատում և բարեկարգում>> համայնքային հիմնարկ (այսուհետ՝ հիմնարկ):
2. Հաստատել հիմնարկի կանոնադրությունը` համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:
4. Աշտարակ համայնքի ղեկավարին`
1) ապահովել հիմնարկի կանոնադրության հաշվառումն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում: