Հայաստանի Հանրապետության Աշտարակի համայնքի վարչական հանձնաժողովը քննության առնելով 04․10․2024թ․ հարուցված թիվ 3706-Ա վարչական վարույթի նյութերը․
Պ Ա Ր Զ Ե Ց
04․10․2024թ․ Աշտարակի համայնքապետարան է մուտքագրվել քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Նվեր Մուրադյանի զեկուցագիրը այն մասին, որ քաղաքացի Մարի Տեր-Պողոսյանի կողմից, իրեն սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ քաղաքի, Պռոշյան փ․ 13 շ․, 31 բնակարան, հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կատարել է բնակարանի կրող պատի վերակառուցում և պատշգամբի կառուցապատում։ Կառուցապատման արդյունքում քանդել է հիմնական կրող պատը պատշգամբի կողմից և տավրիների միջոցով կառուցել է շրջանակ երեսապատելով խարամաբետոնային բլոկներով։ Իրավախախտման առթիվ 2024թ․ հոկտեմբերի 04-ին հարուցվել է թիվ 3706-Ա վարչական վարույթը։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 21․10․2024թ․ նշանակվել է վարչական վարույթի լսում։ Նիստի ընթացքում պարզվել է, որ ենթադրյալ իրավախախտումը կատարվել է այլ անձի կողմից։ 21․10․2024թ․ Աշտարակի համայնքապետարան է մուտքագրվել ք․ Աշտարակ, Վ․ Պետրոսյան 5/6 հասցեի բնակիչ Գրիգոր Թաթուլյանի կողմից ներկայացրած դիմումը Աշտարակ համայնքի ղեկավարին, որի մեջ նշվում է, որ Պռոշյան փ, 13 շ, 31 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է իր բարեկամուհի Մարի Տեր-Պողոսյանին, ով ներկայումս ապրում է ԱՄՆ-ում։ Նշված հասցեի բնակարանում անձամբ իր՝ Գրիգոր Թաթուլյանի կողմից է առանց համապատասխան թույլտվության կատարվել շինարարական աշխատանքներ, ինչի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ։ Հիմք ընդունելով 21․10․2024թ․ քաղաքացի Գրիգոր Թաթուլյանի դիմումը և ղեկավարվելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասի, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի <<բ>> կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Թիվ 3258-Ա վարչական վարույթը կարճել։
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Աշտարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտը հասցեատիրոջը՝ Մարի Տեր Պողոսյանին իրազեկելու հաջորդ օրվանից։