Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի, <<Տեղական տուրքերի և վճարների մասին >> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի, 17-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով <<Աբաղաձոր>> ՍՊԸ-ի դիմումը (մուտք N7330 11/06/2025թ) և դիմումում ներկայացված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից գործունեության դադարեցման վերաբերյալ փաստաթուղթը, հաշվի առնելով ` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 09/06/2025թ․NՎԿ/14,1/1977-2025 գրությունը
Որոշում եմ
1. 05/05/2025 թվականից ուժը կորցրած ճանաչել Աշտարակ համայնքի ղեկավարի 17/02/2025թ. <<Աբաղաձոր>> ՍՊԸ-ին տրված 463-Ա ,465-Ա որոշումները և գործունեության իրականացման համար տրված N09 և N06 թույլտվությունները։
2․ Ֆինանստնտեսագիտական և գնումների բաժին /Ա․Արամյան/,
Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պարտականությունները կատարող /Լ․Գարանյան/.
-Կատարել տեղական տուրքի վերահաշվարկ և ետ վերադարձնել տեղական բյուջեի միջոցներից վերահաշվարկի գումարը։
- Գրանցամատյաններում կատարել փոփոխություններ գրանցումներ։
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։