Հիմք ընդունելով <<Ագրոֆայ>> ՓԲԸ-ի տնօրեն Արման Լևոնի Ալեքսանյանի լիզաորված անձ՝ Սերգեյ Պետրոսյանի 04.04.2025թ. N3922 դիմումը, ինչպես նաև հողամասի փաստացի կատարված չափագրությունը, Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 29.05.2025թ. թիվ 59 արձանագրությունը այն մասին, որ <<Ագրոֆայ>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 6.2692հա գյուղատնտեսական նշանակության վարելահողից 6․2293հա ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք պտղատու կորիզավոր այգու, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. <<Ագրոֆայ>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրում գտնվող 02-061-0172-0010 ծածկագրով 6.2692հա գյուղատնտեսական նշանակության վարելահողից 6․2293հա ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք պտղատու կորիզավոր այգու՝ առանց հողի հարկային պարտավորությունից ազատելու:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսգիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություն և գրանցումներ: