Հիմք ընդունելով Արթուր Կարապետյանի 05.04.2022թ. N 1368՝ ինքնակամ ավտոտնակի օրինականացման մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև ավտոտնակը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի N 18 շենքի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 77,6քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա կառուցված 77,6քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը 63,31քմ/ ինքնակամ ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն /հաշվառման ծածկագիր՝ 2022RRK8UB/:
2. Առաջին կետում նշված ինքնակամ ավտոտնակը ճանաչել օրինական:
3. Օրինականացված ավտոտնակի հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց, շինություն N 18/17:
4. Առաջարկել կառույցն իրականացրած Արթուր Կարապետյանին գնելու օրինական ճանաչված 77,6քմ արտաքին մակերեսով ավտոտնակը` 1քմ -ի օտարման համար վճարելով 1969 /մեկ հազար ինն հարյուր վաթսունինն/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի զբաղեցրած 77,6քմ հողամասի 1քմ -ի օտարման համար վճարելով 4442 /չորս հազար չորս հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ:
5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ս. Թումասյան, Ա. Արամյան:
- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: