Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 248
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 6
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

03 մայիսի 2024 թվականի N 6

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ

ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> օրենքով (21.06.2014թ. ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի 2024թ. հունիսի 6-ին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի դահլիճում ժամը 12:00-ին տեղի կունենա <<Բիդեք>> ՍՊ ընկերության կողմից ներկայացված Աշտարակ համայնքի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի կառուցման աշխատանքների վերաբերյալ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության մասին օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) առաջին հանրային լսումները։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով (+374) 98252569։  Շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։

Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Սարգիս Մխիթարյան (էլ. փոստի հասցե՝ s.mkhitaryan1990@gmail.com, հեռ. 098252569):

ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner