Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, <<Նվազագույն աշխատավարձի մասին>>, <<Կուտակային կենսաթոշակների մասին>> օրենքների պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Հաստատել Աշտարակի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը /կցվում է հավելված՝ 1-34/:
2.ՀՈԱԿ-ներում 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված աշխատողների համար նվազագույն աշխատավարձ սահմանել 104698 ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: |