Բովանդակություն * | Մասնակցում էին` Գ. Եղիազարյանը, Հ. Բաղդասարյանը, Կ.Հովեյանը, Մ. Հովհաննիսյան, Մ. Յաշչյանը, Պ. Զոհրաբյանը, Անժ. Խաչատրյանը, Ս. Ղազարյանը, Ս. Սահակյանը, Հ. Հայրապետյանը, Հ. Հակոբյանը:
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Վ Ե Ց
1. Հ. Բաղդասարյանին՝ - խոսել Նունե Մովսիսյանի հետ և պարտավորեցնել նրանց վթարված /պոկված/ տանիքի թիթեղները սեղմ ժամկետում հեռացնելու կամ ամրացնելու: - Պայմանավորվել հիմնադրամի հետ, մանկապարտեզի շենքը ս/թ. օգոստոսի 1-ից նրանց հանձնելու համար /շինարարությունը սկսելու նպատակով/, /նաև պարզել այլ հարցեր/: - Հանդիպել Ռ. Պետրոսյանի հետ և պայմանավորվել տոպրակների պատրաստման հարցով /աղբի համար նախատեսված/: - Ա. Եղիազարյանի հետ պայմանավորվել <Տանձանոց> թաղամասում բնակչության հետ հանդիպելու օրվա և ժամի մասին: 2. Գ. Եղիազարյանին` - ճտել վերանորոգվող <Արևիկ> մանկապարտեզի տնօրենի և հաշվապահի կարգավիճակը մինչև շին.աշխատանքների ավարտը: - GIZ-ի հետ ճշտել Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման օրը: 3.Կ. Հովեյանին` - վերջնականապես ճշտել երկու խաղահրապարակների կառուցման հետ կապված խնդիրներն ու նախնական աշխատանքների կազմակերպման վիճակը: 4. Ս. Սահակյանին` - մեկ անգամ ևս զբաղվել վարչական վարույթներով և դրանք հասցնել տրամաբանական ավարտին /առանց անհարկի զիջումների/: - Ուսումնասիրել գովազդների հետ կապված խնդիրներն ու դրանց համար ապահովել փաստաթղթերի ամբողջական փաթեթը: 5. Անժ.Խաչատրյանին` - տող առ տոռ ուսումնասիրել բյուջեի վիճակն ու նախապատրաստել մանրամասն հաշվետվություն /ավագանու նիստում քննարկելու համար/, /կիսամյակային/: - Վերջնականապես ի մի բերել հանձնաժողովին ներկայացվելիք փաստաթղթերն ու սեղմ ժամկետում ներկայացնել /Շաբոյանին/:
6. Ս. Ղազարյանին` - Շարունակել ֆինանսատնտեսագիտական բաժնում կատարվող աշխատանքները` կատարելով մանրամասն և ամբողջական վերլուծություն: 7. Պ. Զոհրաբյանին և Գ. Ատոմյանին, Ս. Ալմազյանին` - կատարել մուտքերի վերլուծություն, ցույց տալով աճի դինամիկան: 8. Պ. Զոհրաբյանին` - ավարտել և երկօրյա ժամկետում շահագործել Արարատյան և Միկոյան Եղբայրների փողոցի արտաքին լուսավորության ցանցը: 9. Գ. Ատոմյանին` - մեկ անգամ ևս զբաղվել աղբարկղերի նորոգման և նորերի պատրաստման հարցով, ներկայացնել վիճակը: 10. Բոլորին` - ի գիտություն ընդունել, որ ավագանու հերթական նիստը տեղի է ունենալու հուլսի 15-ին, ժամը 1500-ին: - Դրա հետ կապված նախագծերը քարտուղարին հանձնել մինչև 08.07.2016թ.:
ԱՐՁԱՆԱԳՐԵՑ՝ Գ. Դ Ա Տ ՈՒ Մ Յ Ա Ն Ը |