Հիմք ընդունելով Հովհաննես Անդրանիկի Հովհաննիսյանի 24.12.2024թ N 14743 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող Հ․ Հովհաննիսյանին հատկացված 0․15 հա հողամասի դիմաց փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-028-0340-0045-ից/ օգտագործվող 0.21695 հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Հովհաննես Անդրանիկի Հովհաննիսյանի /ծնվ.20.03.1973թ./ սեփականության իրավունքը, ըստ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի կադաստրային քարտեզի 02-028-0340-0045-ից ծածկագրով 0.21695 հա տնամերձ հողամասի նկատմամբ, որը նրա կողմից փաստացի տիրապետվել է նաև համայնքի քարտեզագրումից առաջ:
2.Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: