Հիմք ընդունելով Հռիփսիմե Հունանյանի 15.03.2023թ. N 2265, Միշա Ղազարյանի 24.03.2023թ. N 2643, <<ԱԳՐՈՖԱՅ>> ՓԲԸ-ի լիազորված անձ Արթուր Պետրոսյանի 23.03.2023թ. N 2604, Մխիթար Աթայանի լիազորված անձ Վլադիմիր Նիկիֆորովի 30.03.2023թ. N 2853, 2854, 2855 և Արտակ Թովմասյանի 30.03.2023թ. N 2863՝ արտադրական նշանակության շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Անտառուտ բնակավայրի 02-010-0110-0228 ծածկագրով, Հռիփսիմե Անդրանիկի Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,09հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության և քարե պարսպի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0135-0164 ծածկագրով, Միշա Յուրիկի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2998հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության և օժ. շինության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0099-0086 ծածկագրով, Մխիթար Վագիֆի Աթայանին սեփականության իրավունքով պատկանող 0,1666հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0332-0009 ծածկագրով, Մխիթար Վագիֆի Աթայանին սեփականության իրավունքով պատկանող 0,7795հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,5հա արոտավայրի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /չորանոցի կառուցման համար/փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
5. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0099-0075 ծածկագրով, Մխիթար Վագիֆի Աթայանին սեփականության իրավունքով պատկանող 2,3024հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,5հա արոտավայրի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /անասնապահական տնտեսության կառուցման համար/փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
6. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0099-0086 ծածկագրով, Արտակ Վաչագանի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող 0,3982հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /անասնագոմի կառուցման համար/փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
7. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի 02-061-0167-0002 ծածկագրով, <<ԱԳՐՈՖԱՅ>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 1,4015հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,6982հա այլ հողատեսքի նպատակային նշանակությունը ջրային հողեր նպատակային նշանակության՝ /ոռոգման նպատակով ջրավազանի և պոմպակայանի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
|