Հիմք ընդունելով Կարո Կորնելսեն Փարվանյանի 30.06.2025թ N 8355 դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ համայնք Աշտարակ, Աշտարակ քաղաքում գտնվող Կարո Կորնելսեն Փարվանյանի սեփականության իրավունքով պատկանող 0.25հա գյուղատնտեսական նշանակության հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-001-0694-0011/ ավել օգտագործվող 0.02497հա /ընդամենը 0.27497հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Կարո Կորնելսեն Փարվանյանի /ծնվ. 23.05.1977թ./ սեփականության իրավունքը 02-001-0694-0011 կադաստրային ծածկագրում հատկացումից ավել օգտագործվող 0.02497հա մակերեսով /ընդամենը 0.27497 հա/ հողամասի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Վ.Վարդանյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: