Հիմք ընդունելով Հովհաննես Համբարձումի Սարգսյանի 18․06.2025թ N7833 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 29․02․2013թ․ /ՍՄ348 և ՍՄ349/ վկայագրերը և փաստացի կատարված հողամասի չափագրությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2 և 3 կետերի, ՀՀ <Գյուղական և քաղաքային համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման կարգի մասին> օրենքի 9-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 31.12.1998թ. կադաստրային քարտեզագրումն ավարտած տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքի առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին N 867 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի և 29.12.2005թ. N 2387-Ն պահանջներով՝
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ
1.Ճանաչել Հովհաննես Համբարձումի Սարգսյանի /ծնվ․02․04․1984թ․/ և Տոնական Համբարձումի Սարգսյանի /ծնվ․11․11․1985թ․/ ժառանգությամբ ձեռք բերված սեփականության իրավունքը Աշտարակ համայնք Աշտարակ քաղաքում գտնվող 02-001-0101-ից ծածկագրով 700քմ տնամերձ հողամասից ավել օգտագործվող մինչև 20% 140քմ հողամասի նկատմամբ /ընդամենը՝ 840քմ/:
2.Հովհաննես և Տոնական Համբարձումի Սարգսյանների կողմից ավել օգտագործվող 527․6քմ հողամասը վաճառել նրան հողամասի կադաստրային արժեքի 30% վճարելու պայմանով՝ 703048 /յոթ հարյուր երեք հազար քառասունութ/ ՀՀ դրամ:
3. 02-001-0101-ից ծածկագրով 1367․6քմ հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ուլատիտիկ 2-րդ թաղամաս, 5-րդ փողոց, հողամաս 10:
4.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/
-Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: