Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 04
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

24 փետրվարի 2025 թվականի N 04

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՍՈՒՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 144 ՏԵՂ/ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2-ՐԴ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ․ մարտի 10-ին ժամը 11։00-ին Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա <<ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Կարին թաղամասում 144 տեղ հզորությամբ կրթահամալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայքում:

Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք․ Երևան, Բուզանդի 1/3), էլ․ փոստ՝ envexpertise@env.am):

 

 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner