Հիմք ընդունելով Հովհաննես Զավենի Հարությունյանի 14.11.2025թ. թիվ 16445 դիմումի, իր սեփականությունը հանդիսացող ըստ Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրի կադաստրային քարտեզի 02-008-0118-0053 ծածկագրով 0.4171 հա հողամասում ներառված 0.1935 հա գյուղատնտեսական այլ ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք գյուղատնտեսական վարելահող հողատեսքի փոխադրելու մասին, ինչպես նաև Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 17.11.2025թ. թիվ 100 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածների պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Հովհաննես Զավենի Հարությունյանի /ծնվ.10.10.1954թ/ սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրի կադաստրային քարտեզի 02-008-0118-0053 ծածկագրով 0.4171 հա հողամասում ներառված 0.1935 հա գյուղատնտեսական նշանակության այլ ցածրարժեք հողատեսքի հողամասը փոխադրել բարձրարժեք գյուղատնտեսական վարելահող հողատեսքի:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան , Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: