Հիմք ընդունելով Ավետիս Գևորգյանի 29.04.2022թ. N1834 դիմումը, համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի 21-րդ ենթակետի դրույթներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Թույլատրել Աշտարակ քաղաքի Պ. Պռոշյան փողոց, N 13/11 հասցեում գտնվող, 02-001-0178-0011 ծածկագրից 17,8քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը ավտոտնակ կառուցելու համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Ավետիս Աշոտի Գևորգյանին տրամադրելու 25 տարի ժամկետով` տարեկան 17800 /տասնյոթ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ վճարով: |