Հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզային հանձնաժողովի 10.12.2024թ. 0.1405հա հողամասի հողատեսքի փոփոխություն կատարելու մասին թիվ 1 եզրակացությունը, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 12/11/2024թ. N Կ-12112024-02-0253 որոշումը և ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35/24 կետի և 43 հոդվածների և ՀՀ կառավարության 2009թ. սեպտեմբերի 17-ի հմ. 1066-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրում գտնվող, Գևորգ Հայկազի Հարությունյանի /ծնված 24.06.1964թ./ ժառանգությամբ ձեռք բերված 02-087-0263-0002 ծածկագրով 0.1405հա գյուղատնտեսական նշանակության պտղատու այգին բարձրարժեք հողատեսքից փոխադրել ցածրարժեք վարելահողի:
2.Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղում: