Այսօր: Երեքշաբթի, 18 Մարտի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 339
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 մարտի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Թանգանուշ Ասատրյանի լիազորված անձ՝ Գրեմով Ասատրյանի 06.03.2025թ. N2488 սեփականության իրավունքով պատկանող՝ Աշտարակ համայնքի, Կոշ բնակավայրի 02-061-0015-0014 կադաստրային ծածակագրով հողամասում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու դիմումը, ժառանգության իրավունքի վկայագիրը /տրված 04.03.2025թ. ԳՄ939/, ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի և <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> 2008 թվականի հուլիսի 19-ի ՀՀ օրենքի պահանջներով` նկատի ունենալով, որ հողամասում բնակելի տունը և օժանդակ շինությունները, որոնք կառուցվել են 1962-1984թթ., դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1.Թանգանուշ Պավլուշի Ասատրյանին /ծնված 23.05.1953թ./ սեփականության իրավունքով պատկանող՝ Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի 02-061-0015-0014 ծածկագրով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասում մինչև 2001թ., մարտի 15-ը կառուցված՝ 292.1քմ մակերեսով ինքնակամ բնակելի տունը, /կառուցված 1962թ./, 25.9քմ մակերեսով տնտեսական շինությունը /կառուցված 1964թ./, 26քմ մակերեսով ավտոտնակը /կառուցված 1969թ./, 28.5քմ մակերեսով ծածկոցը /կառուցված 1964թ./, 11.7քմ մակերեսով թոնրատունը /կառուցված 1984թ./, և 6.2քմ մակերեսով ինքնակամ պարիսպը /կառուցված 1969թ./, ճանաչել օրինական՝ առանց օրինականացման համար սահմանված վճարի գանձման:

2.02-061-0015-0014 ծածկագրով հողմասի և բնակելի տան հասցեն համարել՝

- Աշտարակ, Կոշ, 6-րդ փողոց, 4-րդ նրբանցքի 1-ին փակուղի, N 4 բնակելի տուն:

3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner