Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, 68-րդ և 69-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 11.04.2022թ. N 47-Ա և 27.07.2022թ. N 119-Ա որոշումները, պարտատերերի հետհաշվարկներն ավարտելու հանգամանքը և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման հանձնաժողովների կողմից կազմված լուծարման հաշվեկշիռները, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հաստատել՝
- <<Աշտարակի կոմունալ ծառայություն>> ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռը,
- <<Կարբի համայնքի կոմունալ ծառայություն>> ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռը,
համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: