Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումից բխող հետագա իրավական ակտերի ընդունումը վերապահել Աշտարակ համայնքի ղեկավարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: |