Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ղեկավարի 22․10․2025թ․ N 2717-Ա որոշումը, ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝  
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.  1. Աշտարակ համայնքի ավագանու 17.10.2025թ. N 140-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ վերնագրում <<առկա հողագրունտի>>, 1-ին կետում <<հողագրունտի հանույթի>> և 2-րդ կետում <<հողագրունտի>> բառերը փոխարինել <<քարի հանքի գործունեության արդյունքում առաջացած ոչ վտանգավոր թափոնի>> բառերով:  
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։  |