Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 8
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՈՒՃ, ԿԱՐԲԻ ԵՎ ՕՇԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 11.10.2023թ. N 2/փ-344, 17102023թ N 2/փ-355 և 20102023թ N 2/փ-360 դրական եզրակացությունները` Աշտարակ համայնքի  Արուճ բնակավայրի 02-022-0127-0005 ծածկագրից 0,09203հա, Կարբի բնակավայրի 02-058-0358-0066 ծածկագրից 0,1662հա և Օշական բնակավայրի 02-113-0227-0081 ծածկագրով 0,1335հա հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1.Հաստատել Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-022-0127-0005 ծածկագրով 0,452հա հողամասից 0,09203հա մակերեսով /0,06173հա-վարելահող և 0,0303հա-արոտավայր/ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

2. Հաստատել Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-058-0358-0066 ծածկագրով 1,0հա մակերեսով հողամասից 0,1662հա գյուղատնտեսական նպատակային նշանակությանպտղատու այգու /հնդավոր/նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

3.Հաստատել Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-113-0227-0081 ծածկագրով 0,1335հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

4. Նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում, Կարբի, Օշական և Արուճ բնակավայրերի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner