Հիմք ընդունելով համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի եզրակացությունն ու քննարկման արդյունքները, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18 հոդվածի 42-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, համաձայնություն տալ Քասախի կիրճ N 22/3 հասցեում գոյություն ունեցող և իրենցից վտանգ ներկայացնող թվով 5 ընկուզենիները կտրելու և փոխարենը 15 նոր դեկորատիվ ծառեր տնկելու առաջարկությանը: |