Այսօր: Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 3003-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2022 թվականի N 3003-Ա

ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սամվել Խեչումյանի 03.11.2022թ. N 5563 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 14․09․2022թ․ /ԳՄ 5491/ և 24․11․2022թ․ /ԳՄ 7347/ վկայականները, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնք, քաղաք Աշտարակ, Երևանյան փողոց, N 25 հասցեում գտնվող, Սամվել Խեչումյանին և համասեփականատերերին պատկանող /ծածկագիր 02-001-0088-0034/ 0.075 հա հողամասի դիմաց փաստացի տիրապետվող 0.07737 հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Սամվել Խեչումյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1.Ճանաչել Սամվել Սամսոնի Խեչումյանի /ծնվ.17․10․1959թ./, Կարինե Ավետիսի Ավետիսյանի /ծնվ.17․11․1963թ./, Մարինե Սամվելի Խեչումյանի /ծնվ.25․06․1984թ./, Վարուժան Սամվելի Խեչումյանի /ծնվ.26․08․1985թ./, Նաիրա Սամվելի Խեչումյանի /ծնվ.24․11․1989թ./ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը Աշտարակ համայնք, քաղաք Աշտարակ, Երևանյան փողոց, N 25 հասցեում գտնվող, 02-001-0088-0034 0.075 հա հատկացված հողամասից ավել օգտագործվող, մինչև 20%, 0.00237 հա տնամերձ հողամասի նկատմամբ, ընդամենը՝ 0.07737 հա:

2.Սամվել Սամսոնի Խեչումյանի ընտանիքին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնք, քաղաք Աշտարակ, Երևանյան փողոց, N 25 հասցեում, 02-001-0088-0034 ծածկագրով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման, 0.07737 հա մակերեսով հողամասի վրա մինչև 2001թ. Մայիսի 15-ը /1961-1986 թվականերին/ կառուցված՝ /հաշվառման ծածկագիր N 2022UK7X7K/ 421.45 քմ մակերեսով բնակելի տունը, 24.8 քմ մակերեսով թռչնանոցը, 24.2 քմ մակերեսով ավտոտնակը և 0.94 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական՝ առանց օրինականացման համար նախատեսված վճարի գանձման, իսկ 17.15 քմ արտաքին մակերեսով բնակելի տան և 32.56 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի /կառուցված 2018թ./ օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 97879 /ինիսունյոթ հազար ութ հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: 45. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ս. Թումասյան, Ա. Արամյան/

- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner