Հիմք ընդունելով Արմեն Վազգենի Խաչատրյանի 27.12.2024թ. N14947 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 17․12․2024թ․ ԳՄ413 և 19․05․2020թ․ ԳՄ1878 վկայագրերը, ժառանգությամբ ձեռք բերված Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-024-0028-0043 ծացկագրով 0,3025հա տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ իր սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը և շինությունները կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Արմեն Վազգենի Խաչատրյանի /ծնվ․22․06․1963թ․/ ժառանգությամբ ձեռք բերված սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-024-0028-0043 ծածկագրով տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված 370․1քմ բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: