Հիմք ընդունելով Գայանե Վարդանի Մնուկյանի լիազորված անձ.՝ Տաթև Խաչիկի Եսայանի 17.07.2025թ. թիվ 9216 դիմումը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 01.07.2025թ. /ԳՄ 3254/ վկայագիրը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում գտնվող Գ. Մանուկյանի ընտանիքին սեփականության իրավունքով հատկացված 0.6 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-001-0589-0004/ ավել օգտագործվող մինչև 20% 0.04758հա /ընդամենը 0.64758 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Գայանե Վարդանի Մանուկյանի /ծնվ. 06․10․1953թ./, Կարեն Մանուկի Մանուկյանի /ծնվ. 21․01․1975թ./, Մարինե Մանուկի Մանուկյանի /ծնվ. 09․03․1976թ./ և Կարինե Մանուկի Մանուկյանի /ծնվ. 31․07․1979թ./ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի կադաստրային քարտեզի 02-001-0589-0004 կադաստրային ծածկագրում հատկացումից ավել օգտագործվող 0.04758 հա մակերեսով /ընդամենը 0.64758 հա/ հողամասի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: