Այսօր: Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 195
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 908-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 2025 թվականի N 908-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12․02․2025թ․ Աշտարակի համայնքապետարան է մուտքագրվել ՀՀ Արագածոտնի մարզպետ՝ Ս․ Մովսիսյանի գրությունը՝ կից <<Ճանապարհային դեպարտամենտ>> ՊՈԱԿ-ի գրությամբ՝ համաձայն որի, Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 41+600-կմ 41+800 կմ հատվածում իրականացվում է հաղորդակցուղու տեղադրման աշխատանքներ։ Միաժամանակ այդ աշխատանքները կատարվում են առանց լիազոր մարմնի (Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության) հետ համաձայնեցման։

Հիմք ընդունելով վերոգրյալը 18․02․2025թ․ հարուցվել է թիվ 476-Ա վարչական վարույթ։ Վարչական վարույթի լսման օր է նշանակվել՝ 03․03․2025թ․, որի մասին <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> ՓԲԸ-ին ուղարկվել է վարույթի լսմանը ներկայանալու վերաբերյալ ծանուցագիր։

Վարչական նիստին ներկայացել է ընկերության գլխավոր տնօրենի կողմից լիազորված անձ՝ Վահրամ Հարությունի Բաղդասարյանը՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և համապատասխան լիազորագիր։ 19․03․2025թ․ թիվ 821-Ա որոշմամբ գործի լիարժեք քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է և վերջնաժամկետ սահմանվել՝ 28․03․2025թ․։

25․03․2025թ․ Աշտարակի համայնքապետարան է ստացվել <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 11 մարտի 2025 թվականի Տ(15)250313-Ա որոշումը, ըստ որի՝ <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> ՓԲԸ-ն քննության առարկա հանդիսացող փաստի առթիվ արդեն իսկ վարչական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից։

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 282-րդ հոդվածի համաձայն՝ քննելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը` 1) վարչական տույժ նշանակելու մասին. 2) գործի վարույթը կարճելու մասին:

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում` <<․․․վարչական պատասխանատվության ենթարկվող անձի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) որոշման առկայությունը նույն փաստի վերաբերյալ, կամ ընկերական դատարանի չբեկանված որոշման առկայությունը, եթե նյութերը ընկերական դատարանին են հանձնվել տվյալ գործով վարչական տույժ նշանակելու իրավունք ունեցող մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, կամ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը կարճելու մասին չբեկանված որոշման առկայությունը, ինչպես նաև տվյալ փաստով քրեական գործի առկայությունը.․․․>>(8-րդ կետ)։

Տվյալ դեպքում ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 11 մարտի 2025 թվականի Տ(15)250313-Ա որոշումն է հանդիսանում 18․02․2025թ․ 476-Ա վարչական վարույթի կարճման հիմք, որով արդեն իսկ առկա է վարչական տույժ նշանակելու մասին որոշում՝ նույն փաստի վերաբերյալ։

Հիմք ընդունելով ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 11 մարտի 2025 թվականի Տ(15)250313-Ա որոշումը և ղեկավարվելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 282-րդ հոդվածի, նույն օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի պահանջներով․

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ․

1. Աշտարակ համայնքի ղեկավարի 18․02․2025թ․ հարուցված թիվ 476-Ա վարչական վարույթը կարճել՝ <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով։

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Աշտարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner