Հիմք ընդունելով Ռոբերտ Արմավիրի Գալուստյանի լիազորված անձ՝ Հարություն Հակոբի Կարգոնցյանի 02.03.2026թ. N 2776՝ միավորվող անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնք, Օհանավան բնակավայրի 3-րդ փողոց թիվ 21/1 և թիվ 21 հասցեներում գտնվող միավորվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-112-0009-0150, 0.4056 հա և ծածկագիր՝ 02-112-0009-0105, 0.389 հա / տալ 43 համարը, և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Օհանավան բնակավայր, 3-րդ փողոց, 43 բնակելի տուն:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Վ․ Վարդանյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: