Հիմք ընդունելով Սերյոժա Վարազդատի Գրիգորյանի 27․08.2024թ. N9554 դիմումը, ժառանգություն ստանալու համար իր մոր՝ Ելենա Գասպարի Դարբինյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանի N 21062024-02-0110 սեփականության իրավունքի վկայականում ազգանվան ուղղում կատարելու մասին, ինչպես նաև Ելենա Դարբինյանի ամուսնության և մահվան վկայականները, նկատի ունենալով այն փաստը, որ Աշտարակ համայնքը հանդիսանում է Օշական համայնքի իրավահաջորդը, ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ կետի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Օշական համայնքի ավագանու 25․06․1997թ․ թիվ 9 որոշման մեջ փոփոխություն կատարելու և <<Ելենա Գասպարի Գրիգորյան>> բառերը փոխարինել <<Ելենա Գասպարի Դարբինյան>> բառերով։
|